Posted in English 9, Գլխավոր

Անգլերենի բաժնի ամփոփում 2023

Essay
Who am I?-Endlish 12.09.2022
Michael Jackson-English 24.09.2022
SOS (Save our space)
English 11.02.2023
English 27.02.2023
Do we work to live or live to work-English 30.04.2023

Vocabulary
English 03.10.2022
English 09.10.2022
English 10.10.2022
English 12.10.2022
English 14.11.2022
English 27.11.2022
English 19.02.2023
English 06.03.2023
English 12.04.2023

Text
BBC-English 14.09.2022
The story of blue jeans-English 18.09.2022
English 13.03.2023
English 19.04.2023

etc.
English 24.11.2022


Posted in Գլխավոր, Գրականություն 9

Գրականություն 23.05.2023

Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայններից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից քարշ ընկած խալաթը հագին. հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրվա՞ծ է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

Վերլուծություն

Այս ստեղծագործության մեջ մի մարդ բողոքում է անըդհատ աղմուկից, որ իրեն շրջապատում է, ինձ թվում է, որ այդ մարդ ուղղակի անելու բան չունի, նա անընդհատ ֆիքսվում է ձայների վրա և զայրանում է դրանց պատճառով, հավատացեք ինձ, որ եթե նա անելու բան ունենար,նա այդքան ուշադրություն չեր դարձնի իրեն շրջապատող աղմուկներին:

Posted in Գլխավոր, Գրականություն 9

Գրականություն 16.05.2023

Այն դղյակը, որտեղ, իր վիրավոր տիրոջն անօթևան չթողնելու համար, ներխուժեց իմ սպասյակը, ճոխության ու մաղձի այն կուտակումներից մեկն էր, որոնք դարերով խոժոռվում են Ապենինյան լեռներում ոչ միայն տիկին Ռադքլիֆի երևակայության մեջ, այլև իրականում։ Ըստ իս այն լքել էին բոլորովին վերջերս և միայն ժամանակավորապես, այնպես որ մենք որոշեցինք հանգրվանել ամենից փոքր ու անշուք սենյակում, որը գտնվում է դղյակի հեռավոր աշտարակներից մեկում։ Սենյակի հարդարանքը ճոխ էր, բայց բավական հին ու մաշված։ Գորգերով ծածկված պատերին բազմապիսի զենք ու զրահ էր կախված, ինչպես նաև բազմաթիվ ժամանակակից նկարներ՝ ոսկեզօծ շրջանակներով։ Այդ նկարները, որոնք կախված էին ոչ միայն պատերին, այլև նման կառույցների համար անխուսափելի բազմաթիվ խորաններում, չափազանց հետաքրքրեցին ինձ, թեև դրա պատճառը գուցե ինձ մոտ սկսվող տենդն էր։ Արդեն մթնում էր, և ես Պեդրոյին խնդրեցի փեղկերը փակել, վառել անկողնու մոտ դրված աշտանակի մոմերը և ետ քաշել ամպհովանու թավշյա սև վարագույրը։ Եթե ինձ չհաջողվեր քնել, ես գոնե կկարողանայի զբաղվել նկարներով և դրանք թվարկող ու քննող մի փոքր հատորյակով, որը գտել էի բարձիս տակ։ Ես երկար ու կլանված կարդում էի այդ գրքուկր, նույնքան երկար ու ակնապիշ դիտում պատերին կախված նկարները։ Ժամանակն արագ ու աննկատելի էր անցնում՝ շուտով արդեն ուշ գիշեր էր։ Մոմակալի դիրքն ինձ դուր չէր գալիս, և ես, սպասյակիս չարթնացնելու համար, ձեռքս պարզեցի և այն դրի այնպես, որ գիրքն ավելի լավ լուսավորվեր։

Posted in Գլխավոր

Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
Զինծառայողների իրաունքներն են՝

Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք

Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն

Զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը:



Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

Զինվորը պատավոր է՝

– խորապես գիտակցել զինված ուժերի մարտիկի պարտքը, օրինակելիորեն կատարել իր ծառայողական պարտականությունները, տիրապետել այն ամենին, ինչ ուսուցանում են հրամանատարները (պետերը).

– իմանալ իր անմիջական և ուղղակի պետերի պաշտոնները, զինվորական կոչումները և ազգանունները.

– հարգանք ցուցաբերել հրամանատարների (պետերի) և ավագների նկատմամբ, հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել զինվորական քաղաքավարություն, վարքի և զինվորական ողջույնի կանոնները.

– ամեն օր կոփել իրեն, կատարելագործել իր ֆիզիկական պատրաստականությունը, պահպանել անձնական հիգիենայի կանոնները.

– մշտապես լինել համազգեստով և կոկիկ հագնված.

– կատարելապես տիրապետել և ունենալ մշտապես սարքին, մաքրված և մարտի պատրաստ զենք և ռազմական տեխնիկա.

– հոգատար կրել հագուստն ու կոշիկները, ժամանակին և խնամքով նորոգել դրանք, ամեն օր մաքրել ու պահել սահմանված տեղերում.

– զենքն օգտագործելիս, տեխնիկայի հետ աշխատելիս և այլ դեպքերում խստագույնս կատարել անվտանգության, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները.