Posted in Մայրենի, Գլխավոր

Աշնանային արձակուրդներ

20171030_161827.jpg20171030_142423.jpg

 

 

 

 

 

 

 

 

Աշնանային արձակուրդներին ես և մայրիկս գնացել էինք Հաղթանակ զբոսայգի: Հաղթանակ զբոսայգու կառուցման աշխատանքները սկսվել են 1930-ական թվականների վերջին և այգին կոչվել է<<Քաղաքային այգի Արաբկիրում>>: Հայրենական մեծ պատերազմից հետո վերանվանվել է <<Հաղթանակ>> այգու, որի տարածքում հետագայում տնկվել են բազմաթիվ ծառեր: Զբոսայգում կա Մայր Հայաստանի հուշահամալիրը, որի տեղը նախկինում եղել է Ստալինի արձանը: 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը: Մենք այնտեղ այցելեցինք Անհայտ Զինվորի գերեզմանը, որի կրակը վառվում է կլոր տարի: Զբոսայգում թանգարանի տարածքում ես ծանոթացա ցուցադրված զրահատեխնիկային:

Հաղթանակ զբոսայգին գեղեցիկ է աշնանը, ծառերը ծածկված են բազմագույն տերևներով: Ես նստեցի շատ կարուսելներ օրինակ` Պտտվող անիվը, Շղթան, Ավտոդրոմը, Ճոճանակը, Մանկական շղթան: Զբոսայգում կա <<Արևիկ>> արհեստական լիճը, որը շատ տարիներ առաջ եղել է իսկական լողափ երևանցիների համար: Այժմ լճում կարելի է միայն նավակ վարել: Այնտեղ ես տեսա փողոցային շան ձագուկներ, որոնք ինձ շատ դուր եկան և ես նրանց սիրեցի:


20171102_135322.jpgՄենք այցելեցինք նաև Կենդանաբանական այգի: Այնտեղ նույնպես աշնանը շատ գեղեցիկ է: Այնտեղ ես ծանոթացա շատ կենդանիների հետ: Այգում կային կապիկներ, գայլեր, վայրի կատուներ, արծիվներ, արջեր և այլն: Տերարիումում տեսանք բազմաթիվ օձեր, ձկներ, մողեսներ և կրիաներ: Ինձ շատ դուր եկան իմ աշնանային արձակուրդները:

 

Author:

Ես Արտյոմն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում:

Leave a comment