Posted in Մայրենի, Գլխավոր

Ամանորյա հեքիաթ

images (3).jpg

Լինում է չի լինում մի տղա և մի աղջիկ: Նրանց ամենասիրելի տոնն Ամանորն էր: Ահա եկավ Նոր տարին և երեխաները շատ ուրախացան: Նրանք կանչեցին իրենց ընկերներին, որ օգնեն զարդարել տոնածառը: Ընկերների մի մասը խաղալիքներն էին բերում, իսկ մյուս մասը օգնում էին կախել խաղալիքները: Նրանք վերջապես վերջացրեցին զարդարել տոնածառը և սկսեցին խաղալ: Ընկերները կամաց-կամաց գնում էին իրենց տուն, որ քնեն իրենց տաք և հարմար անկողիններում: Եղբայրն էլ քնեց, բայց քույրիկը չէր կարողանում քնել: Մի քանի րոպե անց նա լսեց մի ձայն, որը գալիս էր ծխնելույզից: Քույրիկը արթնացրեց իր եղբորը և ասաց.
-Եղբայր, լսում ես այս ձայնը:
Եղբայրը պատասխանեց.
-Ինչ ձայն, ա~ լսեցի, բայց այս ինչ ձայն է:
-Ես չգիտեմ-պատասխանեց աղջիկը:
-Արի գնանք, ստուգենց:
-Այո-պատասխանեց աղջիկը:
Նրանք գնացին հյուրասենյակ և այնտեղից նույն ձայնը դուրս եկավ: Երեխաները թաքնվեցին աթոռի և բազկաթոռի ետևում: Ծխնելույզի միջից ընկավ մի պապիկ:
-Սա ով է-հարցրեց աղջիկը:
-Սա Ձմեռ պապն է-պատասխանեց եղբայրը:
Հետո Ձմեռ պապիկը դրեց նվերները և գնաց: Երեխաները չէին հավատում, որ վերջապես տեսան Ձմեռ պապիկին: Երեխաները գնացին քնելու: Առավոտյան նրանք բոլորին պատմեցին, որ տեսել են Ձմեռ պապիկին:
Եթե հավատաս Սուրբ Ծննդյան հրաշքին, այն միշտ էլ կկատարվի:

 

Author:

Ես Արտյոմն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում:

Leave a comment