Posted in Գլխավոր

Չարլին և շոկոլադի գործարանը

url.jpgԱմանորյա արձակուրդներին ես դիտել եմ ֆիլմ “Չարլին և շոկոլադե գործարանը”, ստեղծագործության հեղինակն էր Ռոնալդ Դալը: Այդ ֆիլմում մի հրաշալի շոկոլադի գործարան կար, որտեղ շատ մարդիկ էին աշխատում և նրանք գողանում էին շոկոլադի պատրաստման գաղտնիքները և փողոցներում վաճառում եին: Բայց մի օր գործարանի տերը որոշում է փակել գործարանը, որի անունը Վիլլի Վոնկ էր: Մի օր նա որոշում է կազմակերպել խաղարկություն, շոլկոլադե սալիկների մեջ դնում է 5 ոսկե տոմսեր և ասում.
-Ով, որ գտավ այդ 5 տոմսերը նրանց ես կկանչեմ էքսկուրիայի շոկոլադե գործարան և միայն մեկը կշահի գլխավոր մրցանակը:
Առաջին տոմսը գտանում է մի գեր տղա, երկրրորդ տոմսը գտնում է սպորտով զբաղվող աղջիկը, երրորդը գտնում է աղջիկ, որի ծնողները բոլոր իր ասած բաները անում էր: Չորորդ տոմսը գտնում է մի տղա, որ շատ էր խաղում համակարգչային խաղեր, իսկ հինգերորդ տոմսը գտավ մի տղա, որը ապրում էր իր ծնողների և տատիկ-պապիկների հետ մի խարխուլ տնակում տնակում, շատ վատ պայմաններում: Նրանք բոլորը գնացին շոկոլադե գործարան: Վիլլի Վոնկը նրանց դիմավորեց և ուղեկցեց գործարան:
            Երբ, որ ներս մտան Վիլլի Վոնգը սկսեց պատմել գործարանի մասին: Հետո նա տարավ բոլոր արտադրամասերը որտեղ պատրաստվում էին տարբեր համերի շոկոլադներ: Ընթացքում երեխաներից մեկը իր շատակերության, մյուսը իր ինքնահավանության, հաջորդը իր կամակորության, վերջինը իր մեծամտության պատճառով դուրս մնացին մրցակցությունից: Հետո վերջում մնաց Չարլին, որը շատ բարի, բարյացկամ, դաստիարակված, զուսպ տղա էր: Վիլլի վոնգը տարավ Չարլիին տուն և ասաց, որ նա է շահել գլխավոր մրցանակը և նա ստանում է իր շոկոլադե գործարանը:
Ուրեմն գլխավոր մրցանակը շոկոլադէ գործարանն էր?
Սակայն տղան մենակ պետք է գնար գործարան, որի պատաճառով նա հրաժարվեց, քանի որ շատ էր սիրում իր ընտանիքին: Վիլլի Վոնկը սկազբում չհասկացավ տղային: Սակայն Չարլին կարողացավ Վիլլի Վոնկին հասկացնել, թէ ինչքան կարևոր է ընտանիքը մարդու կյանքում:
Վերջում Վիլլի Վոնգը հասկանում է, թե ինչու է Չարլին սիրում իր ընտանիքին և համաձայնում է:
Այս ֆիլմից ես հասկացա, որ ընտանիքի հետ շատ հեշտ է հաղթահարել շատ դժվարություններ և ես հասկացա, պետք չէ լինել անզուսպ, գոռոզ, ինքնահավան, և պետք է լինել զուսպ և բարի:

Author:

Ես Արտյոմն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում:

Leave a comment