Posted in Բնագիտություն, Գլխավոր

Բնագիտություն 18․02․2020

Հարցեր.
Ստուգե՛ք ձեր գիտելիքները

1. Ինչպե՞ս է առաջանում կայծակը։ Ի՞նչ է որոտը։

Կայծակը առաջանում է երկու լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս։ Որոտը կայծակի ձայնային արձագանքն է։

2. Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայ­
ծակի հարվածից։

Շանթարգելը մի սարք է, որը պաշտպանում է շինությունը կայծակի հարվածից։ Նրա մի ծայրը շենքից բարձր է, իսկ մյուս ծայրը հաղակցված է։
Երբ, որ կայծակը հարվածում է շանթանգելի, ապա միջով անցնում գնում է հողի մեջ, վնաս չհասցնելով շինությանը։

3. Երկրի մակերեւույթի վրա ո՞ր առարկաներին է կայծակն առավել հաճախ
հարվածում։

Կայծակը հաճախ հարվածում է մետաղին, միայնակ ծառերին, լեռներին և այլն։

4. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց
տարածքում:

Պետք է ոտքերը իրար կպցրած պպզել։

Posted in Մայրենի, Գլխավոր

Մայրենի 18․02․2020

download.jpg1․ Ընտրում ենք Հովհաննես Թումանյանի պոեզիայից մեկ կամ մի քանի ստեղծագործություն և սովորում անգիր:

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

2․ Շարադրում ենք մեր մտքերը հետևյալ թեմայով։

    • Նամակ թումանյանական որևէ հերոսի` Թաթուլին, Փարվանա արքայադստերը և այլոց:Նամակ Փարվանա տիրուհուն։

      -Չի կարելի դավաճանել մարդկանց, հայրենիքը, ընկերներին, սիրելիների և այլն։ Մարդիկ դավաճանության համար միշտ պատասխան են տալիս և դավաճանությունը չի մնում անպատիժ։
      Հուսով եմ, որ դու հասկացել ես քո սխալը և քո սերունդների թողած քո ժառանգության մեջ չէիր ցանկանա թողնել դավաճանի անուն։

Posted in Մայրենի, Գլխավոր

Մայրենի 18․02․2020

58. Գրավոր պատմի´ր, թե մեծերն ի´նչ հետաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

Իմ մայրիկը հիշում է, որ մի անգամ մենք գնացել էինք Վրաստանի Կոբուլեթի հանգստանալու, այդ օրը ծովի ալիքները բավական ուժեղ էին,սակայն ես ուզում էի լողալ, հագել էի օղակը և փորձում էի մտնել ջուրը, սակայն ինչ-որ շուն եկավ և բռնեց իմ օղակից և ինձ չէր թողնում մտնել ջուրը։ Հետո շան տերը պատմեց, որ իր շունը շատ է սիրում երեխաներին և անհանգստանում էր իմ կայնքի անվտանգության համար։

59. Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել,  հագնել, փախնել, սառչել, թռչել, կպնել:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ- խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլ փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

61. Նախադասությունները  լրացրո´ւ (ուղղակի խոսքեր գրի´ր):

(փոքրիկը խնդրեց.

– Ես I phone 11 pro max եմ ուզում
— ի ի ի,-անհանգիստ ասաց իշխանը,- ի՞նչ:

-Ես էլ եմ ուզում ,- բողոքեց տղան:

– ես այդքան փող չունեմ ,-անհանգստացավ պապիկր:

-պապիկը ճիշտ է ասում ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան ,-          :

62. Ա)

Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:

Այս մարդը գլուխ չունի:

Գրքի  առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր  զինվորներին:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի´ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Բ)Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի´ր պատճառաբանել:

Ընգծված բառեր չկան

63. ա) Նախադասության ընդգծված բառերից    յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում:

р) Նախադասությունների կետադրությանն ուշադրու- թյուն դարձրո´ւ և փորձի´ր բացատրել:

Սուրդ կամ  վահանդ նվիրի´ր տղային:

Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:

Քամին ու ալիքը ընկերներ են:

Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:

Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

Ընգծված բառեր չկան

64. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառ արեծելու տեղ, բարեսիրտ-բարի սիրտ ունեցող, չարամիտ-չար միտք ունեցող,  լեռնագագաթ-լեռան գագաթ, արա­գահոս-արագ հոսող, հարթավայր-հարթ վայր, աստղագիտություն-աստղերի մասին գիտություն: