Posted in Русский, Գլխավոր

Русский 11.03.2020

Предложения с глаголами совершенного вида.

1. Я положу книгу на полку.
2. Она нашла свой телефон на скамейке.
3. Моя собака поймала диск который падал со стала.
4. Я взял книгу из библеотеки.
5. Она влюбилась в этого щенка с первого взгляда.
6. Мы купили красные тюльпаны.
7. Мой брат построил для меня песочный домик.
8. Зазвенел звонок и все выбежали из класса.
9. Я вышел из класса ровно в 7:00.
10. Я прочёл книгу до конца за 7 дней.

Предложения с глаголами несовершенного вида.

1. Она кладёт доску на место.
2. Я искал свою тетрадь 7 дней, но так и не нашёл.
3. Он любит ловить рыбу.
4. Он вечно берёт всё без просу.
5. Мы играли во дворе целый день.
6. Она с трудом добежала до магазина.
7. Артур обедает на свежом воздухе.
8. Я читал эту книгу до полуночи.

Posted in Բնագիտություն, Գլխավոր

Բնագիտություն 11․03․2020

1.ի՞նչ գիտես ճարպերի,Նուկլեինաթթուների:

Այս երկու նյութերը պարտադիր բաղադրություն են առողջ բջջի համար։

2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:

Կենդանի օրգանիզմների տարրական միավորը բջիջն է։

3.Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բջիջը առաջին անգամ տեսել է Ռոբերտ Հուկը՝ մանրադիտակի օգնությամբ։

4.Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բջիջները:

Բջիջները միմյանցից տարբերվում են իրենց կազմությամբ։

5.Որո՞նք են բուսական եւ կենդանական բջիջների հիմնական տարբերությունները:

Բուսական բջիջները իրենց բաղադրության մեջ ունեն վակուոլ, քլորապատ, կորիզ և ցիտոպլազմա, իսկ կենդանական բջիջի բաղադրությունն է կորիզը և ցիտոպլազման։

6.Ի՞նչ են մասնագիտացված բջիջները:

Մասնագիտոացված բջիջները այն բջիջներն էն, որոնք պատասխանում են մեր արած գործողությունների համար։

7.Նյութափոխանակության արգասիքները բջջից հեռա­նում են, որովհետև անպետք են լինում:

8.Ւ՞նչն գիտես միաբջիջների և բազմաբջիջների մասին:

Միաբջիջ օրգանիզմը մի բջջից կազմված օրգանիզմ է, իսկ բազմաբջիջ օրգանիզմը 2 և ավելի բջիջներից կազմված օրգանիզմն է։

9.Բջջի բաղադ­րության հիմնական մասը կազմում են ցիտոպլազմաները:

Posted in Մայրենի, Գլխավոր

Մայրենի 11․03․2020

ԵՐԲ ԷՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱ

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկունհամառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
    Ստեղծագործությունը նրա մասին է, որ կան մարդիկ, որոնք վատ մարդու տպավորություն են թողնում, բայց իրականում նրանք լավ մարդիկ են։
  2. Բառարաններից օգտվելով` բացատրում ենք մգեցված բառերի իմաստները:
    Քամանչա-երաժշտական գործիք
    Խալխ-ժողովուրդ (կոպիտ տեսքով)
    Թաս-շիշ (այս դեպքում)
    Ծվատ-պատառոտված
    Աննկուն-չընկճվող
    Քրքջալ-անշնորհքի պես ծիծաղել
    Վսեմ-բարձր
  3. Շեղատառ գրված բառերը ի՞նչ ընդհանրություն ունեն: Գրում ենք այդ բառերն ու ավելացնում նմանատիպ բառեր:
    Երբ էս հին աշխարհը մտա․․․- Այս տողը ասում է, որ երբ նա այս հին աշխարհը մտավ (ծնվեց)․․․։
    Ես անուշ տաղերս ասի- Սա նշանակում է, որ նա արտասանեց իր ամենասիրած բանաստեղծությունը (կամ երգեց իր ամենասիրելի երգը)։
    Բայց խալխի անսիրտ քեֆերին- Այս նախադասությունով Չարենցը նկարագրում էր աշխարհը իր աչքերով։
    Չարենցի հոգին տաղերում աննկունհամառ է, ասին- Այս նախադասությունով նա նույնպես նկարագրում է, թե ուրշները ինչպես էին վարվում իր հետ։

    • Գուշակել, թե տրված բառերի վերջածանցներն ինչ իմաստ են արտահայտում: Դրանցով կազմել նոր բառեր:
      • Ծերանոց, դարբնոց, արվեստանոց, հիվանդանոց, հովանոց (ցույց են տալիս ինչ-որ տեղ)։
      • Ռուսաստան, Ղազախստան, Լեհաստան, Հայաստան, Հնդկաստան (ցույց են տալիս զգի ապրելու տեղը)։
      • Նստարան, դասարան, լսարան, գործարան, գինեգործարան (տեղ, որտեղ ինչ-որ բան է կատարվում)։
      • Թփուտ, եղեգնուտ, կաղնուտ, սոճուտ, գազանուտ (ծառերի և կենդանիների խումբ)։
    • Կազմել նախադասություններ՝ առանձին գործածելով տրված բառերից յուրաքանչյուրը: Գրել, թե ինչ տարբերություն կա այդ զույգ բառերի իմաստների միջև:
      • փրկել-ազատել,Դու փրկեցիր ինձ մահից- Դու ազատեցիր ինձ այդ ծանր աշխատանքից։
        Տարբերությունը այն է, որ ազատել բառը ավելի շատ բանտի դուռը բացել ազատելու մասին է, իսկ փրկելն ավելի շատ որպես կյանք փրկելն է և այլն։
      • գույն-երանգ,Արի գունավորենք այս թուղթը-Արի ներկենք այս պատը բաց երանգով։
        Գույն որոշակի գույն է, երանգը գույնի բացից մուք գույներն են։
      • առատ-բերրի,Դաշտերը լցված են առատ բերքով-Այս տարին բերրի տարի էր։
        Այս երկու բառերի միջև տարբերությունը նրա մեջ է, որ առատը նշանակում է շատ, բայց ավելի քանակական իմաստով, բերրին՝ ավելի շատ նկարագրություն է։
      • հրավեր-հրավերք,Ես ծննդի հրավեր ստացա-Հրավերքը գեղեցիկ էր կազմակերպված։
        հրավերը գործողություն է, իսկ հրավերքը՝ իրադարձություն։
      • ցուցում-ցուցմունք,Դու ցուցումը չլսեցի՞ր, գնա աշխատելու-Ես ցուցմունք եմ տալիս, որ նա մեղավոր չէ։
        Ցուցումը հրաման է, իսկ ցուցմունքը պաշտպանական խոսք (և ոչ միայն)։
      • զգացում-զգացմունք:Ես զգում եմ այս ցավը-Ես չեմ կարողանում կառավարել իմ զգացմունքները։
        Զգալը ֆիզիկականի մասին է, իսկ զգացմունքը մեր միջի էմոցիաներն են։
    • Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր: Գուշակել, թե ինչ ընդհանուր իմաստ ունեն դրանք:
      • ան-անարժան
      • ապ-ապուշ
      • դժ-դժկամ
      • տ-տհաճ
      • չ-չլսե
        Այս բոլոր ածանցավորները բացասական իմաստ ունեն։
    • Գրել պատմություն «Մեկի մասին, ով չգիտեր շնորհակալություն հայտնել» թեմայով: 

      https://wordpress.com/post/artyomzaqaryansite.wordpress.com/3227

Posted in Մայրենի, Գլխավոր

Մեկի մասին, ով չգիտեր շնորհակալություն ասել

Լինում է չի լինում մի տղա է լինում, այս տղան խնդիր է ունենում, նա չի կարողանում ասել շնորհակալություն, դրա համար էլ նա շնորհակալության տեղը ասում է, որ միայն նա է բոլոր գործերը անում։
Այս տղան գնում է դպրոց, ավարտում է այն, բայց չի սովորում շնորհակալություն ասել։ Նա ընդունվում է բանակ, բայց հաջորդ օրը դուրս է գալիս, որովհետև մեկը իրեն լավ բան էր արել և պահանջել էր, որ նա ներողություն խնդրի իրենից, և դրանից հետո արդեն սկսեց մեծ կռիվ, ինչի համար երկուսին էլ հանեցին բանակից։
Հետո նա այնքան բոլորին զայրացրեց շնորհակալություն չասելով, որ նրան նստացրեցին կենտրոնական բանտը։
Նա մնաց բանտում 5 տարի, ինչից հետո նրանից օգնություն ուզեցին։ Նա վեր կացավ և գնաց օգնության։
Նա թեկուզ չէր ավարտել բանակը, բայց շատ լավ էրհարվածներ հասցնում։ Երբ նա հասավ տեղ տեսավ, որ բանկը թալանում են։
Նա առաջին անգամ ոստիկաններին ասաց շնորհակալություն, որովհետև նրանք փրկել էին իր միակ ընկերոջը։
Նա մտավ բանկ, այնտեղ մեծ կռիվ սկսվեց։ Բայց մեր գլխավոր հերոսը գետնին տապալեց բոլոր թշնամիներին, դրանից հետո նրա մասին սկսեց խոսել ամբողջ քաղաքը։
Մի քանի տարի հետո նա ամուսնացավ և ունեցավ երկու երեխա՛ Աննային և Տարոնին։ Դրանից հետո նրանք ապրեցին ուրախ և երջանիկ։