Posted in Ֆիզիկա 9, Գլխավոր

Էլեկտրականացում-ֆիզիկա 10.01.2022

Էջ 14.
1.Ինչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի։

Ատոմն ունի հետևյալ կառուցվածքը. նրա կենտրոնում միջուկն է, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, իսկ միջուկի շուրջը շարժվում են էլեկտրոնները։

2. Ինչով են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:

3. Որն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։
Միջուկի լիցքը

4. Ինչ մասնիկներ կան միջուկում։

Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք. այն բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ:

5. Ինչպիսին է ջրածնի, հելիումի, , բերիլիումի ատոմների կառուցվածքը:
Ջրածինը 1 էլեկտրոն, պրոտոն և նեյտրոն
Հելիումը 2 էլեկտրոն, պրոտոն և 1 նեյտրոն
Բերիլիումը 4 էլեկտրոն, պրոտոն և 1 նեյտրոն

6. Ինչպես են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:
Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ․ այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք՝ վերածվելով բացասական իոնի։

Էջ 16.

1. Ինչու սովորական պայմաններում մարմինը լիցք չունի
Լիցք չունի, որովհետև մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:

2. Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը
Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Տեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսը

3. Ինչու շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր
Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական և բացասական լիցքերով

4. Ինչպես ՝ լիցքը մարմնից հաղորդվում պարկուճին, եթե մարմինը լիցքավորված է՝
ա. դրական լիցքերով
բ. բացասական լիցքերով

5. Որն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը
Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն